Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Իրավական » 13-ամյա աղջկա հղիության տեսանյութը կհեռացվի. ՄԻՊ

    13-ամյա աղջկա հղիության տեսանյութը կհեռացվի. ՄԻՊ

    13-ամյա աղջկա հղիության տեսանյութը կհեռացվի. ՄԻՊ
    Մայիս 19, 2019 17:43 Իրավական, Լուրեր A+ / A-

    5-րդ ալիքը 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը կհեռացնի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

    «Քիչ առաջ խոսեցի 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հետ՝ 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցով:

    Պայմանավորվածությամբ՝ տեսանյութը կհեռացվի ամբողջությամբ:

    Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հարությունյանին համագործակցության համար:

    Հ.Գ. Բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին խնդրում եմ երեխաների վերաբերյալ հրապարակումներ անելիս մշտապես ղեկավարվել երեխայի շահերի առաջնահերթությամբ ու ցուցաբերել առավելագույն զգուշություն։

    Գրառմանը կցում եմ նաև մեր պատրաստած ուղեցույցը, որն առնչվում է երեխաների հետ կապված թեմաների լուսաբանմանը»,– ասված է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան գրառման մեջ։


    [wpbrzone id=9]
    scroll to top