Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » 15-ամյա պատանու են դանակահարել

    15-ամյա պատանու են դանակահարել

    15-ամյա պատանու են դանակահարել
    Օգոստոս 14, 2019 11:12 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Օգոստոսի 13-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ կրծքավանդակի 3-րդ, 4-րդ հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 15-ամյա պատանու:

    Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Եղ.Թադևոսյան փողոցում գտնվող սուպերմարկետի հետնամասում, վիճաբանության ժամանակ, պատանուն դանակով հարվածել է նույն փողոցի 15-ամյա մի բնակիչ, որը ժամը 23.55-ին ներկայացվել է բաժին և խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել հիվանդանոց տեղափոխված պատանուն:

    Նա ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

    Ըստ բժշկի տեղեկանքի՝ դանակահարված պատանին ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
    Նշանակվել է ԴԲՓ:

    Կատարվում է նախաքննություն:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top