Շաբաթ , 20 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » 2019-ի հունվար-մայիսին գրանցված հանցագործություններ. վիճակագրական կոմիտե

    2019-ի հունվար-մայիսին գրանցված հանցագործություններ. վիճակագրական կոմիտե

    2019-ի հունվար-մայիսին գրանցված հանցագործություններ. վիճակագրական կոմիտե
    Հուլիս 11, 2019 22:11 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Գրանցված հանցագործությունների թիվը հանրապետությունում աճել է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝  2019թ. հունվար-մայիսին գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է՝ 10 429, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1401-ով ավելին է: 2019թ. հունվար- մայիսին գրանցվել է թվով 9 028 հանցագործության դեպք:

    2019թ. հունվար-մայիսին  գրանցված հանցագործություններից 5 190 -ը ոչ մեծ ծանրության է, միջին ծանրությանը՝ 3 557, ծանր՝  1 563, որը նախորդ տարվանից ավելի է 304-ով: Առանձնապես ծանր հանցագործությունները 119 է, որը 42-ով նախորդ տարվա համեմատ պակաս  է:

    Անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 1 642, որ 309-ով պակաս է նախորդ տարվանից, այդ թվում սպանություն՝ 20, 13 սպանության փորձ, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը՝ 375:

    Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 43-ն է, որից 9-ը՝ բռնաբարություն և բռնաբարության փորձ՝ նախորդ տարվա 11 դեպքի փոխարեն:

    Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը հաշվետու ժամանակում կազմել է 1 523: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 5 385, որը նախորդ տարվա համեմատ 1541-ով ավելացել է:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top