Կիրակի , 18 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » 3 նախագծի շնորհանդես․ «Այբ» դպրոց

    3 նախագծի շնորհանդես․ «Այբ» դպրոց

    3 նախագծի շնորհանդես․ «Այբ» դպրոց
    Հուլիս 22, 2019 11:29 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հարգելի գործընկեր,

    Սիրով տեղեկացնում ենք, որ հուլիսի 23-ին՝ ժամը 17։00-ին, «ՀԲԸՄ Հայաստանի» (AGBU) շենքում (Մելիք-Ադամյան 2/2) տեղի կունենա «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության շրջանակում գործող F8 լուսանկարչական ակումբի երեք նախագծերի շնորհանդեսը:

    «Այբ» դպրոցի լուսանկարչական ակումբի աշակերտներն ուսումնական տարվա ընթացքում կատարել են հանրային, սոցիալական նշանակության թեմաների հետազոտություն և ներկայացնելու են իրենց կատարած աշխատանքների արդյունքները։ Հրավիրում ենք լուսաբանելու երեք մասից բաղկացած միջոցառումը։

    «Այբ»-ի F8 ակումբը ներկայացնում է հետևյալ նախագծերը․

    17։00 «Թատրոն ուրվական»։ Այբեցիներն այցելել են Արցախի երբեմնի հպարտությունը համարվող Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոն, որի տպավորիչ անցյալի, անմխիթար ներկայի և անորոշ ապագայի մասին պատմում են ֆոտոպատմությունների միջոցով։

    18։30 «Հայուհի»։ Նախագծի շրջանակում F8-ի անդամներն ուսումնասիրել են Հայաստանում կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության համար պայքարող մարդկանց ֆոտոպատմություններ։ Ցուցահանդեսին զուգահեռ կանցկացվի նաև թեմայի շուրջ բանավեճ՝ հրավիրված հյուրերի մասնակցությամբ։

    «Street Art»։ «Այբ»-ի աշակերտների պատրաստած վիդեոինստալացիան կցուցադրվի ամբողջ երեկոյի ընթացքում, որի միջոցով այցելուները կարող են տեսնել հայաստանցի և արտասահմանցի ստրիտ-արտիստների աշխատանքները։

    Մանրամասները՝ այստեղ։

    Սիրով՝

    «Այբ» դպրոց


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top