Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Իրավական » ՍԴ-ն կասեցնում է Քոչարյանի գործի վարույթները եւ դիմում ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով

    ՍԴ-ն կասեցնում է Քոչարյանի գործի վարույթները եւ դիմում ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով

    ՍԴ-ն կասեցնում է Քոչարյանի գործի վարույթները եւ դիմում ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով
    Հուլիս 18, 2019 16:29 Իրավական, Լուրեր A+ / A-

    Սահմանադրական դատարանը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն, որոշել է կասեցնել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները։

     «Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ»,- ասված է ՍԴ հաղորդագրության մեջ:

    [wpbrzone id=9]
    scroll to top