Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » Լուրեր » ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը վարչապետին զեկուցել են կատարած «ռեյդի» մասին

    ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը վարչապետին զեկուցել են կատարած «ռեյդի» մասին

    ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը վարչապետին զեկուցել են կատարած «ռեյդի» մասին
    Սեպտեմբեր 12, 2018 11:51 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Նախօրեին Դավիթաշենում հրավիրված նախընտրական հանրահավաքում վարչապետ Նիկոլ փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանությանը հանձնարարեց «ռեյդ անել, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտին և զինաթափել» և 2 ժամվա ընթացքում զեկուցել իրեն։

    Նա հայտարարեց, որ եթե գերատեսչությունները չկարողանան երկրում կարգուկանոն հաստատել, ապա ինքն անձամբ կհագնի «կամուֆլյաժն» ու կանի դա:

    Այսօր Araratnews.am-ը կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանի հետ: Նրա խոսքով՝ ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են օլիգարխների թիկնազորին զինաթափելու ուղղությամբ կատարած աշխատանքների մասին։

    Ըստ նրա` Արթուր Վանեցյանն ու Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել են երեկ` վարչապետի պահանջած ժամկետում: Իսկ թե ի’նչ է զեկուցվել ու ի’նչ աշխատանքներ են կատարվել այդ ընթացքում, Եղոյանը չհայտնեց, ասելով, որ այս պահին հրապարակման ենթակա տեղեկություններ չկան։

    [wpbrzone id=9]
    scroll to top