Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Ադրբեջանական կողմի կրակոցների մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները տեղեկացվել են

    Ադրբեջանական կողմի կրակոցների մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները տեղեկացվել են

    Ադրբեջանական կողմի կրակոցների մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները տեղեկացվել են
    Սեպտեմբեր 12, 2018 12:06 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Տավուշի մարզի ուղղությամբ սեպտեմբերի 11-ին ադրբեջանական կողմի կրակոցների մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այս մասին սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

    «Այսպիսի իրավիճակներում մեր գործողությունների մեխանիզմը հստակ է. առաջին հերթին տեղյակ են պահվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳՆ-ներն ու դեսպանները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, որ հերթական կոպտագույն խախտումն է եղել ադրբեջանական կողմից»,- նշեց Բալայանը:

    Տիգրան Բալայանի խոսքով՝ ադրբեջանական ոտնձգությունները շարունակական բնույթ են կրում, ինչը նրանց ապակառուցողական կեցվածքի հետևանքն է: «Ադրբեջանը մերժում է իրականացնել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված և վերահաստատված համաձայնությունները»,- ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top