Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ադրբեջանի նախագահի հետ թեժ գիծը աշխատում է, սակայն չի երաշխավորում, որ զոհեր չեն լինելու. Փաշինյան

    Ադրբեջանի նախագահի հետ թեժ գիծը աշխատում է, սակայն չի երաշխավորում, որ զոհեր չեն լինելու. Փաշինյան

    Ադրբեջանի նախագահի հետ թեժ գիծը աշխատում է, սակայն չի երաշխավորում, որ զոհեր չեն լինելու. Փաշինյան
    Հուլիս 18, 2019 10:35 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև թեժ գիծը աշխատում է, բայց դա, ցավոք, չի երաշխավորում, որ շփման գծում զոհեր չեն լինելու:  «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Բայց մենք աշխատում ենք դրա համար, որպեսզի բանակցությունները ունենան հստակ արդյունք: Ինչո՞ւ բանակցությունները չունեն հստակ արդյունք: Ես հիմա միջազգային հանրության ներկայացուցիչների հետ, երբ ուզում եմ նկարագրեմ իրավիճակը, թե ինչու բանակցությունները առաջ չեն գնում, ասում եմ, որ ընդամենը կա մեկ պատճառ և մեկ նախադասություն: Երբ ընտրվեցի ՀՀ վարչապետ, Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեցի, որ Ղարաբաղի հարցի լուծման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի  Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա աննախադեպ հայտարարություն էր մեր իրականության մեջ, որովհետև Հայաստանի Հանրապետության ոչ մի ղեկավար չի ասել, որ որևէ լուծում պետք է նաև Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի  լինի:

    Սա շատ կարևոր հայտարարություն է և լուրջ հիմք է ստեղծում բանակցային առաջընթացի համար: Հետևաբար, ինչո՞ւ չկա այդ առաջընթացը, շատ պարզ պատճառով, որովհետև Ադրբեջանի նախագահը նույն նախադասությունը հրաժարվում է արտաբերել: Նա էլ պետք է ասի, որ Ղարաբաղի հարցի ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի համար»,- ընդգծեց Փաշինյանը:

    Ըստ վարչապետի՝ քանի դեռ այդ նախադասությունը Ադրբեջանի կողմից չի հնչել,  նշանակում է՝ բանակցությունները արդյունավետ չեն:

    «Հետևաբար, որևէ մեկը, որ մտածում է, որ Ղարաբաղի հարցի լուծումը կարող է ընդունելի լինել Ադրբեջանի ժողովրդի համար և ընդունելի չլինել  Ղարաբաղի ու Հայաստանի  ժողովրդի համար, նա ոչ Ղարաբաղի ժողովրդին է ճանաչում, ոչ էլ Հայաստանի ժողովրդին»,- եզրափակեց Փաշինյանը:

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top