Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը կդառնա աղբահանության երկրորդ օպերատորը

    Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը կդառնա աղբահանության երկրորդ օպերատորը

    Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը կդառնա աղբահանության երկրորդ օպերատորը
    Մայիս 22, 2019 18:51 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հինգ աղբատար մեքենաները, որոնք վերջերս ձեռք բերեց Երևանի քաղաքապետարանը, այսօր սկսել են աղբը հավաքել մայրաքաղաքի վարչական շրջաններից։

    Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 18, 19 և 22 տոննա բեռնատարողությամբ մեքենաները աղբը կհավաքեն այն հատվածներում, որտեղ անհրաժեշտություն կլինի։

    Համապատասխանաբար, աղբահանության օպերատորի թերացման պատճառով քաղաքապետարանի աղբատարերի օգնությամբ տարված աշխատանքների ծավալի չափով օպերատորին տրամադրվելիք գումարից պահումներ կարվեն։ Քաղաքը նախատեսում է ձեռք բերել ևս շուրջ 20 աղբատար մեքենան և մի քանի հազար աղբաման։

    Այսպիսով, Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը փաստացի կդառնա աղբահանության երկրորդ օպերատորը։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top