Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ահասարսուռ դեպք Երևանում. 27-ամյա տղան սպանել է մորը, դանակի հարվածներ հասցրել հորն ու ինքնավնասել իրեն

    Ահասարսուռ դեպք Երևանում. 27-ամյա տղան սպանել է մորը, դանակի հարվածներ հասցրել հորն ու ինքնավնասել իրեն

    Ահասարսուռ դեպք Երևանում. 27-ամյա տղան սպանել է մորը, դանակի հարվածներ հասցրել հորն ու ինքնավնասել իրեն
    Հուլիս 19, 2019 10:18 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության կայանից, որ Նոր-Արեշ 16 փողոցի տներից մեկի մոտից շտապօգնության բրիգադները Էրեբունի հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:Այս մասին հայտնում է shamshyan.com-ը հղում տալով իր աղբյուրներին:

    Պարզվել է, որ մահացածը նույն փողոցի 52/1 տան բնակիչ՝ 61-ամյա Անժելա Ք.-ն է, վիրավորն էլ նույն տան բնակիչ՝ 59-ամյա Գասպար Ա.-ն: Գասպար Ա-ն և Անժելա Ք.-ն ամուսիններ են, և նրանց դանակով մի քանի հարվածներ է հասցրել նրանց որդին՝ նույն հասցեի բնակիչ, 27-ամյա Արման Ա.-ն: Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողներն ասում էին, որ Արմանը դանակով հարվածներ է հասցրել ծնողներին, որից հետո ինքնավնասում է արել, և նրան տաք հետքերով հայտնաբերել ու վնասազերծել են ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները:

    Անգամ, երբ ոստիկանները մոտեցել են նրան, նա արյունոտ դանակը վերև է բարձրացրել ու չիմանալով, որ եկողները ոստիկանության ծառայողներ են, ասել է. «Ինձ էս դիրքով մի քանի հատ նկարեք, և ոստիկանները կարողացել են նրա ձեռքից խլել դանակն ու տեղափոխել հիվանդանոց: Այս պահին հայրն ու որդին հիվանդանոցում են:

    Սպանված Անժելա Ք.-ն բանասիրական գիտությունների դոկտոր էր, ամուսինը նույնպես մտավորական է:

    Արման. Ա-ն որպես կասկածյալ ձերբակալվել է:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top