Կիրակի , 18 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ահազանգ. ոսկու հանքի թափոնները լցվում են Չքնաղ գետը. հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ

    Ահազանգ. ոսկու հանքի թափոնները լցվում են Չքնաղ գետը. հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ

    Ահազանգ. ոսկու հանքի թափոնները լցվում են Չքնաղ գետը. հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ
    Հուլիս 20, 2019 21:31 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Լոռե Էկո-ակումբ» ՀԿ-ի նախագահ Մանյա Մելիքջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոս Զորագետ.
    Ոսկու հանքի թափոնները լցվում են գետը:
    Լոռու մարզի Չքնաղ գետում (Զորագետի վտակ) հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ.
    Ստեփանավան քաղաքի բնակիչները ահազանգել են «Լոռե էկո-ակումբ» ՀԿ` պատմելով, քաղաքի մոտ գտնվող Ձորագետ գետի վիճակը օրեցօր վատանում է: Նրանք նշում են, որ Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքը թույնել է մոտ երկու կիլոմետր Զորագետ գետի տարածքը: Նշված տարածքում տեղացիները մեծ քանակությամբ սատկած ձկներ են հայտնաբերել: Գործարանն ամբողջական չի աշխատում, սակայն էլի մեծ չարիք է չքնաղ Լոռվա աշխարհի համար:
    Բնակիչների համոզմամբ՝ պատճառը Արմանիսում գործող ոսկու հանքից արտահոսող կեղտաջրերն են, որոնք լցվում են գետը: Տեղացիներն ասում են, որ ձկների սատկելու պատճառը Արմանիս գյուղի վարչական տարածքում գործող ոսկու հանքի շահագործումն է, քանի որ այնտեղից դուրս եկած կեղտաջրերը լցվում են գետը և իրենց սև գործն անում.
    «Լոռե էկո-ակումբ» ՀԿ-ն նշում է, որ Ձորագետի խնդիրը նոր չէ, տարիներ շարունակ գետը աղտոտվում է Արմանիսի ոսկու հանքի բաց եղանակով շահագործման հետևանքով: Հանքավայրը, ինչպես նաև ոսկու ֆաբրիկան տեղակայված են բնակավայրերին շատ մոտ: Բնակիչները տարիներ շարունակ բարձրացնում են ձեռնարկության գործունեությունը հասարակական մոնիթորինգի ենթարկելու հարցը:
    Վերը նշված խնդիրը լուծելու նպատակով «Լոռե էկո-ակումբ» ՀԿ-ն դիմել է Շրջակա միջավայրի նախարարության թեժ՝ գիծ սույն բարբարոսությունը դատապարտելու , պատժելու և պատասխանատվության ենթարկելու պատկան մարմինների ներկայացուցիչների:
    Փրկեք մեր քաղաքի ապագան»:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top