Կիրակի , 18 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի վթարից կան տուժածներ

    Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի վթարից կան տուժածներ

    Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի վթարից կան տուժածներ
    Հուլիս 20, 2019 16:12 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «911» ծառայությանը հուլիսի 20-ին՝ ժամը 12:25-ին, ահազանգ է ստացվել, որ Ձորագետ-Օձուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

    Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 24-րդ կիլոմետրին «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը (տեղափոխում է 5 տոննա դիզելային վառելիք) կողաշրջվել է, ինչի հետևանքով դիզելային վառելիքն ամբողջությամբ արտահոսել է ճանապարհի երթևեկելի հատված:

    Բեռնատարի վարորդը՝ Ե.Թ.-ն (ծնված 1960 թ.) և ուղևորը՝ Ս.Մ.-ն (ծնված 1960 թ.), հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top