Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Բլոգ » Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը

    Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը

    Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը
    Օգոստոս 14, 2019 10:11 Բլոգ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ԱԻՆ Հիդրոմետ … օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը։ Այսօրվանից սկսած մինչև օգոստոսի 16-ը ներառյալ բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի +38․․․+39, առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +40 աստիճանի։ Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում պահպանվելու է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը:

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top