Ուրբաթ , 19 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » ԱՄՆ-ն պատրաստվում է Թուրքիային դուրս թողնել F-35-երի ծրագրից

    ԱՄՆ-ն պատրաստվում է Թուրքիային դուրս թողնել F-35-երի ծրագրից

    ԱՄՆ-ն պատրաստվում է Թուրքիային դուրս թողնել F-35-երի ծրագրից
    Հունիս 26, 2019 11:51 Լուրեր, Միջազգային A+ / A-

    ԱՄՆ-ն շարունակում է Թուրքիային զգուշացնել, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն, եթե թուրքերի ձեռքում հայտնվեն ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։

    ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը Թուրքիային կրկին զգուշացրել է, որ ռուս-թուրքական գործարքի հետևանքով Անկարան դուրս կմնա ամերիկյան արտադրության F-35 նոր սերնդի կործանիչների ծրագրից։

    «Ամեն ինչ տանում է նրան, որ Ռուսաստանը S-400 ՀՕՊ համակարգերը մատակարարելու է Թուրքիային։ Եթե այդ համակարգերը հայտնվեն Թուրքիայում, բացի այն, որ Թուրքիան դուրս կգա F-35-երի ծրագրից, կլինեն նաև այլ հետևանքներ»։

    Հիշեցնենք, որ չնայած ամերիկյան ճնշումներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան այդ համակարգերը ստանալու է հուլիս ամսվա առաջին կեսին։

    Աղբյուրը՝ ermenihaber.am 


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top