Ուրբաթ , 24 Մայիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Իրավական » Անցումային արդարադատության նպատակը պատժելը չէ. Սաքունց

    Անցումային արդարադատության նպատակը պատժելը չէ. Սաքունց

    Անցումային արդարադատության նպատակը պատժելը չէ. Սաքունց
    Ապրիլ 23, 2019 11:32 Իրավական, Լուրեր A+ / A-

    Անցումային արդարադատության մասին խոսվեց անցած տարի, երբ Հայաստան ժամանած միջազգային փորձագետներն հանդիպում ունեցան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը օգոստոսի 17-ի հանրահավաքում խոսել էր անցումային արդարադատության անցկացման հնարավորության մասին: «Կորպորատիվ հաշվետվողականություն անցումային արդարադատությունում և դրանից անդին ու իրավապաշտպանների դերը» թեմայով քննարկման ժամանակ այսօր ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

    Նրա խոսքով՝ ընտրություններն այնպես են կեղծվել, որ վստահության խնդիր կար ընտրական համակարգի նկատմամբ: Բիզնեսը-իշխանությունը սերտաճել են, մարդու իրավունքները ոտնահարվել են: «Այս պատկերի ֆոնին արդարության վերականգնումը  օրակարգային հարց է»,- ասաց  գրասենյակի ղեկավարը:

    Արթուր Սաքունցի խոսքով՝ լուրջ փոփոխություններ պետք է լինեն դատախազությունում, դատարաններում, քրեակատարողական հիմնարկներում, որտեղ խախտվել են մարդու իրավունքները: «Անցումային արդարադատության նպատակը պատժելը չէ: Պատիժ պետք է կրեն նրանք, որոնք կոպիտ խախտումներ են կատարել»,- մանրամասնեց գրասենյակի ղեկավարը:

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top