Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Mostly Cloudy
    Home » editorial » Անգամ իմ երեխաները չեն կարողանում դուրս գալ փողոց և շփվել իրենց հասակակիցների հետ (տեսանյութ)

    Անգամ իմ երեխաները չեն կարողանում դուրս գալ փողոց և շփվել իրենց հասակակիցների հետ (տեսանյութ)

    Սեպտեմբեր 11, 2018 17:06 editorial, Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    Վտանգները տեսանելի են և շատ մտահոգիչ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ընդգծեց. «Եթե որևէ մեկին թվում է, որ ես կամ պարոն Խաչատրյանը թիկնազորի ուղեկցությամբ է ման գալիս, և դրանից մենք ինքնահաստատվում ենք, չարաչար սխալվում է: Առհասարակ, ես չեմ ուզում թիկնազորով շրջել, չգնալ որևէ տեղ ընտանիքիս հետ, ընկերներիս հետ, բայց վերջին շրջանում, ես, ցավոք սրտի, դա չեմ կարողանում անել: Անգամ իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց և շփվել իրենց ընկերների հետ: Կողքից թվում է, թե մենք ռոմանտիկայի մեջ ենք, բայց նման բան չկա, մենք գործ ունենք լուրջ հանցագործությունների բացահայտման հետ և այնպիսի մարդկանց հետ, ովքեր պատրաստ են անել ամեն ինչ և գնալ ամեն քայլի: Եվ այն, ինչ տեղի ունեցավ այսօր, նպատակ ունի մեզ շեղել մեր բռնած գործից»:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top