Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Անմեղ են, թե մեղավոր՝ կորոշի ՀՀ օրենսդրությունը․ Չոբանյանը՝ ձերբակալվածների հարազատներին

    Անմեղ են, թե մեղավոր՝ կորոշի ՀՀ օրենսդրությունը․ Չոբանյանը՝ ձերբակալվածների հարազատներին

    Անմեղ են, թե մեղավոր՝ կորոշի ՀՀ օրենսդրությունը․ Չոբանյանը՝ ձերբակալվածների հարազատներին
    Հուլիս 18, 2019 13:45 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարզպետարանում հանդիպել է Իջևանի դեպքերից հետո ձերբակալվածների հարազատների հետ, ովքեր բողոքի ակցիա են իրականացնում։ Մարզպետը նշել է, որ նրանց պահանջն անօրինական է:

    «Նրանք, որոնց խնդիրն անօրինականությամբ զբաղվելն է, անօրինական ծառահատում, վաճառք կազմակերպելն է, Հայաստանում անօրինականությունը խթանելն է, կոռուպցիան զարգացնելն է: Դուրս եկեք, դուք հիմա 20 հոգով այստեղ կանգնած եք, գիտեմ՝ ինչու եք կանգնած, շրջեք Իջևանի փողոցներում և մարդկանց հարցրեք իրենց կարծիքն այս ամենի մասին: Նրանք կասեն՝ պատժեք այդ մարդկանց, որովհետև իրավունք չունեն մեզ պատկանող անտառը վերացնել»,- ասաց Չոբանյանը:

    Ինչ վերաբերում է ձերբակալվածներին, Չոբանյանը նկատեց․ «Անմեղ են, թե մեղավոր՝ կորոշի ՀՀ օրենսդրությունը: 1 տարի առաջ հեղափոխություն ենք արել հանուն արդարության, պետականության, թույլ չենք տա, որ որևէ մեկը հեղափոխություն անի կամ ճանապարհ փակի հանուն անարդարության և ընդդեմ պետականության»։

    Մարզպետը ներկաներին հորդորեց տուն գնալ ու չշարունակել ցույցերը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top