Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Cloudy
    Home » Լուրեր » Անպատկերացնելի երևույթ է. Արա Բաբլոյան (տեսանյութ)

    Անպատկերացնելի երևույթ է. Արա Բաբլոյան (տեսանյութ)

    Սեպտեմբեր 12, 2018 12:36 Լուրեր, Տեսանյութ A+ / A-

    Անպատկերացնելի մի երևույթ է, երբ ԱԱԾ-ի պետին կարողանում են գաղտնալսել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումն ու հրապարակումը։

    «Մնացած հարցերի վերաբերյալ մենք պետք է անդրադառնանք՝ համաձայն օրենսդրության և Սահմանադրության»,- ասաց Բաբլոյանը, նշելով, որ երեկվա հնչած հայտարարությունները պետք է կատարել օրենքով սահմանված կարգով, մասնավորապես, ստեղծել քննիչ հանձնաժողով:

    Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին, Արա Բաբլոյանն ասաց, որ ինքը մեկ անգամ արդեն հանդես է եկել ուղերձով, և, իր կարծիքով՝ քայլերը պետք է իրականացվեն ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ:

    Բաբլոյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top