Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Անտառահատումների հարցում ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու․ Փաշինյան

    Անտառահատումների հարցում ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու․ Փաշինյան

    Անտառահատումների հարցում ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու․ Փաշինյան
    Հուլիս 18, 2019 12:12 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ եղավ նախօրեին Իջևանում տեղի ունեցած դեպքերին։

    Հարցի շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարող է տպավորություն ստեղծվել, որ Տավուշի բոլոր բնակիչներն անտառահատումներով են զբաղվում, բայց դա այդպես չէ։

    «Դա մարդկանց շատ նեղ շրջանակ է, որը երկար տարիներ իր կոռուպցիոն կապերով ստեղծել է որոշակի լծակներ՝ ցանց, և ըստ էության, այսօր մենք գործ ունենք այդ ցանցի հետ»,- ասաց Փաշինյանը։

    Վարչապետը շեշտեց, որ գործեր են հարուցվել տարբեր անտառահատումների գործերով, բայց ԱԱԾ-ում առանձին գործ կա, որը մի այդպիսի ամբողջ ցանցի է վերաբերում։

    «Անտառահատումների հարցում ոչ մի կոմպրոմիս չի լինելու, ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու»,- նշեց Փաշինյանը և իրավապահներին դիմելով՝ ասաց, որ որևէ մեկը չի կարող Հայաստանի կառավարության հետ շանտաժի լեզվով խոսել։

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top