Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Անտառհատողներին օրական 8000-15,000 դրամով 200 աշխատատեղ է առաջարկվել՝ հրաժարվել են

    Անտառհատողներին օրական 8000-15,000 դրամով 200 աշխատատեղ է առաջարկվել՝ հրաժարվել են

    Անտառհատողներին օրական 8000-15,000 դրամով 200 աշխատատեղ է առաջարկվել՝ հրաժարվել են
    Հուլիս 18, 2019 12:15 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության հուլիսի 18-ի նիստում հայտնել է, որ այս պահի դրությամբ Տավուշի մարզում 200 հոգի կարող է աշխատանքի անցնել օրական 8000-15,000 դրամ վարձատրությամբ:  Նախարարը նշել է, որ նախօրեին Իջևանում ապօրինի անտառհատումների պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկվել է անցնել աշխատանքի:

    «Այս շրջանում ինտենստիվ կերպով իրականցվում է ճանապարհաշինարարություն, աշխատուժի խնդիր կա: Մասնավորապես «Արարատ ճանշինի» հետ եղել է պայմանավորվածություն 200 հոգու մարզից աշխատանքի ընդունել, առաջարկը հնչել է մարզպետի կողմից, բայց չեն արձագանքել, ասել են՝ մի պահանջ ունեն», – հայտնել է նախարարը՝ հավելելով, որ այդ պահանջը չի կատարվելու:  Վարչապետը հավելել է, որ օրական նշված վարձատրությունը մի խմ վառելափայտի գինն է:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության հուլիսի 18-ի նիստում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին ասել է, որ Տավուշում անտառահատումներով զբաղված է ոչ թե ամբողջ տարածաշրջանը, այլ մարդկանց մի նեղ շրջանակ:

    «Երկար տարիներ իր այս մարդիկ իրենց կոռուպցիոն կապերը գործադրելով փայտի բիզնեսով են եղել զբաղված: ԱԱԾ-ում քրեական գործ կա այս ցանցի վերաբերյալ, և ես չեմ բացառում, որ այս ակցիաներն ուղորդվում են հենց այստեղից», – ասել է վարչապետը՝ հավելելով, որ ոչ մի փոխզիջում չի լինելու ապօրինությանը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top