Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Անտառ հատողներին օրական 8-15 հազար դրամով աշխատատեղ է առաջարկվել, հրաժարվել են

    Անտառ հատողներին օրական 8-15 հազար դրամով աշխատատեղ է առաջարկվել, հրաժարվել են

    Անտառ հատողներին օրական 8-15 հազար դրամով աշխատատեղ է առաջարկվել, հրաժարվել են
    Հուլիս 18, 2019 15:32 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Տավուշի մարզում 200 հոգի կարող է աշխատանքի անցնել օրական 8-15 հազար դրամ վարձատրությամբ։ Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

    «Նախօրեին Իջևանում ապօրինի անտառհատումների պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկվել է անցնել աշխատանքի: Այս շրջանում ինտենսիվ կերպով իրականացվում է ճանապարհաշինարարություն, աշխատուժի խնդիր կա: Մասնավորապես, «Արարատճանշինի» հետ եղել է պայմանավորվածություն՝ 200 հոգու մարզից աշխատանքի ընդունել, առաջարկը հնչել է մարզպետի կողմից, բայց չեն արձագանքել, ասել են՝ մի պահանջ ունեն, ու այդ պահանջը պետք է կատարվի», – նշեց նա։

    Փաշինյանն էլ ասաց, թե օրական նշված վարձատրությունը սև շուկայում 1 խմ փայտի վաճառքի գինն է:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top