Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Անտառի պահպանությունը ազգային անվտանգության հարց է․ Տավուշի ՀԿ-ների հայտարարությունը

    Անտառի պահպանությունը ազգային անվտանգության հարց է․ Տավուշի ՀԿ-ների հայտարարությունը

    Անտառի պահպանությունը ազգային անվտանգության հարց է․ Տավուշի ՀԿ-ների հայտարարությունը
    Հուլիս 19, 2019 12:05 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Տավուշի մարզի մի քանի հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, Իջեւանի ավագանու անդամներ քննարկել են Իջեւանում ստեղծված իրավիճակը եւ հանդես եկել հայտարարությամբ։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակված Facebook-ի Տավուշի մարզպետարանի պաշտոնական էջում։ Այն ներկայացնում ենք ստորեւ․

    «Քննարկելով Իջեւան քաղաքում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարում ենք.

    - Անտառն ազգային հարստություն է, անտառի պահպանությունը` ազգային անվտանգության հարց: Ապօրինի անտառահատումները դատապարտելի են, եւ որեւէ հանգամանք չի կարող դա արդարացնել:

    - Հուլիսի 17-ի երեկոյան գրանցված բռնության դեպքերը համակարգային կոռուպցիայի արդյունք են: Նոր Հայաստանում շարունակում են պաշտոնավարել անձինք, ովքեր այս կամ այն կերպ փոխկապակցված են անտառի հաշվին կայացած բիզնեսին եւ բիզնեսմեններին:

    - Ոստիկանությանը կոչ ենք անում հետագայում նման դեպքերից խուսափելու համար առավելապես դիմել կանխարգելիչ գործողությունների, խուսափել բախումներից եւ բռնության փոխադարձ կիրառումից: Հնարավորինս բացառել գիշերային խուզարկությունները՝ հարգելով ընտանիքի հանգստի իրավունքը:

    - Մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնություն եւ ագրեսիա` որ կողմից էլ դա լինի: Հայաստանի Հանրապետությունում խնդիրներն ու հարցերը պետք է լուծվեն բացառապես օրինական եւ բանակցությունների ճանապարհով:

    - Անտառների կառավարման գործող մոդելը ոչ միայն հնացած է, այլեւ արդեն ավելի քան 20 տարի չի արդարացնում իրեն: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պետք է կարճ ժամանակում ներկայացնի կառավարման նոր եւ նորարարական մոդել, որը կերաշխավորի անտառի նկատմամբ ճնշումների բացառումը: Այս կառույցը պետք է մշակի առավել կենսունակ մեխանիզմներ` անտառկառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար:

    - Ողջունում ենք Կառավարության եւ ընդհանրապես պետական որեւէ մարմնի գործողություն` ուղղված ապօրինի անտառահատումներին, աջակցում այդ գործընթացներին: Նաեւ պարտադիր ենք համարում Դիլիջանում տեղակայված հսկիչ կետի գործունեությունը շուրջօրյա գրաֆիկով:

    - Կարեւոր ենք համարում այս փուլում իշխանությունների անվերապահ աջակցությունը փայտահատ խմբերի բանվորական անձնակազմին եւ նրանց ընտանիքներին առաջին հերթին սոցիալական առումով: Եվ փոխադարձ վստահություն եւ հարգանք ենք ակնկալում քաղաքացիների կողմից` դեպի պետական համակարգի ներկայացրած այլընտրանքային ճանապարհները:

    Այս եւ նմանատիպ այլ խնդիրների, կնճռոտ հարցերի վերաբերյալ ակնկալում ենք հանրային մեծ համախմբում եւ ազատ կարծիքի արտահայտում: Հրամայականներից մեկը գիտակցումն է առ այն, որ մեր խնդիրների լուծումն օտարից չէ, որ պետք է սպասենք: Հանրային միասնության համար պետք է գործադրվեն մեծ ջանքեր»:

    Ստորագրել են.

    Արտակ Չիբուխչյան (Artak Chibukhchyan) – գործարար

    Վահագն Թամրազյան (Վահագն Թամրազյան) -քաղաքացի

    Վարսիկ Ներկարարյան (Varsik Nerkararyan) – քաղաքացի

    Մերի Ավետիքյան (Мери Аветикян) – քաղաքացի

    Գեղեցիկ Գուլակյան (Прогресс Нго (Progress Ngo) – «Պրոգրես» ՀԿ նախագահ

    Վարդան Սարգսյան – Իջեւանի ավագանու անդամ

    Թաթուլ Աթաբեկյան (Татул Атабекян (Tatul Atabekyan) – Իջեւանի ավագանու անդամ

    Խաչատուր Համզյան (Хачатур Гамзян (Khachatur Hamzyan))- Իջեւանի ավագանու անդամ

    Արման Մատինյան (Арман Матинян)- Իջեւանի ավագանու անդամ

    Արփինե Երիցյան (Арпине Ерицян (Arpine Yeritsyan) – «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահ

    Ֆլորա Խաչատրյան (Флора Хачатрян (Flora Khachatryan) – «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ անդամ

    Գուրգեն Համզյան (Գուրգեն Համզյան) – «Մաքուր քայլ» նախաձեռնության հիմնադիր

    Գագիկ Աղբալյան (Гагик Агбалян (Gagik Aghbalyan) – լրագրող

    Հայտարարությունը բաց է»:


    [wpbrzone id=9]
    scroll to top