Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Անուշ Գրիգորյանը դուրս մնաց Եվրոպական խաղերից

    Անուշ Գրիգորյանը դուրս մնաց Եվրոպական խաղերից

    Անուշ Գրիգորյանը դուրս մնաց Եվրոպական խաղերից
    Հունիս 26, 2019 23:06 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը դուրս մնաց Եվրոպական խաղերից:

    Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կանանց բռնցքամարտի քառորդ եզրափակչում Գրիգորյանը մրցեց Լեհաստանից Սանդրա Դրաբիկի հետ և պարտվեց 0։5 հաշվով։

    Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

    Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

    Լուսանկարը` Armnoc


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top