Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Բժիշկ » Անվճար հետազոտություններ՝ Երեւանի բնակիչների համար

    Անվճար հետազոտություններ՝ Երեւանի բնակիչների համար

    Անվճար հետազոտություններ՝ Երեւանի բնակիչների համար
    Օգոստոս 13, 2019 16:50 Բժիշկ, Բլոգ, Լուրեր A+ / A-
    Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Երեւանի բնակիչները անվճար հետազոտությունների հնարավորություն կունենան։

    «Համակարգչային /KT/ և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի /MRI/ հետազոտությունները պետության կողմից երաշխավորված դժվարամատչելի հետազոտությունների ցանկում ներառված լինելու պատճառով հասանելի չեն հասարակության լայն շերտերի համար: Բուժծառայությունների մատուցման մատչելիության ապահովման տեսանկյունից սա կարևոր հիմնախնդիր է:

    Այս խնդրի կարգավորման նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից Երևան քաղաքի բնակիչների համար ձեռք է բերվել Համակարգչային /KT/ և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի /MRI/ հետազոտություն՝ ԱՆՎՃԱՐ հիմունքներով տրամադրելու նպատակով։

    Հետազոտության կարիք ունեցողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարան՝ ներկայացնելով դիմում, անձնագրի պատճենը և բժշկի կողմից տրված եզրակացություն կամ ամբուլատոր քարտից քաղվածք: Մանրամասների համար կարող եք զանգահարել առողջապահության վարչության 011-51-41-53 հեռախոսահամարով»:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top