Երկուշաբթի , 20 Մայիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին

    Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին

    Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին
    Ապրիլ 23, 2019 12:20 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Կարու Ջեյասուրիյային: Ինչպես հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.
    «Ձերդ գերազանցություն,

    խոր ցավով տեղեկացա Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի, վիրավորների եւ մեծ կորուստների պատճառ են դարձել:

    Մենք դատապարտում ենք ահաբեկչության եւ բռնության բոլոր դրսեւորումները եւ հանձնառու ենք հետեւողականորեն շարունակել պայքարն ընդդեմ անմարդկային գործողությունների:

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ, Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top