Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Արցախ » Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ փախստական ընտանիքին տրամադրվել է վարձավճարի փոխհատուցում

    Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ փախստական ընտանիքին տրամադրվել է վարձավճարի փոխհատուցում

    Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ փախստական ընտանիքին տրամադրվել է վարձավճարի փոխհատուցում
    Ապրիլ 19, 2019 11:22 Արցախ, Լուրեր A+ / A-

    Փախստականի կարգավիճակ ունեցող անձը, դիմելով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին, տեղեկացրել է, որ դիմել է պետական լիազոր մարմին՝ որպես ԱՀ-ում վարձակալական հիմունքներով բնակվող փախստական ընտանիք՝ վարձավճարի փոխհատուցում ստանալու խնդրանքով, սակայն նրա դիմումը մերժվել է: Ինչպես   հայտնեցինԱրցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանի միջամտությամբ կատարվել է քաղաքացու բնակարանային պայմանների ու փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրություն, և արդյունքում փոխհատուցվել է նրա բնակվարձը՝ ամսական համարժեք գումարի չափով:

    Հիշեցում.  Արցախի Հանրապետությունում վարձակալական հիմունքներով բնակվող փախստականի հաշվառման վկայական ստացած ընտանիքներին պետական ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ԼՂՀ կառավարության N 381-Ն առ 14 հուլիսի 2016թ.՝ «Պետական ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետությունում վարձակալական հիմունքներով բնակվող  փախստականի հաշվառման վկայական ստացած ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշմամբ:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top