Կիրակի , 21 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Արցախ » Արցախում մեկնարկել են զորավարժություններ. ներգրավված է 10.000 զինծառայող (տեսանյութ)

    Արցախում մեկնարկել են զորավարժություններ. ներգրավված է 10.000 զինծառայող (տեսանյութ)

    Հունիս 17, 2019 13:28 Արցախ, Լուրեր, Տեսանյութ A+ / A-

    Համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի, հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

    Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, համաբանակային կարևորության միջոցառումը, որում ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր, կշարունակվի մինչև հունիսի 20-ը:

    Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ:

    Զորախաղերին փորձարկվելու են բարձր տեխնոլոգիաներով համալրված հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top