Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Արդեն պարզվել է կասկածյալի ինքնությունը. ՌԿ անդամի դանակահարության հետքերով

    Արդեն պարզվել է կասկածյալի ինքնությունը. ՌԿ անդամի դանակահարության հետքերով

    Արդեն պարզվել է կասկածյալի ինքնությունը. ՌԿ անդամի դանակահարության հետքերով
    Հունիս 26, 2019 13:32 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեկ «Ռեֆորմիստների կուսակցության» ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին Ամիրյան փողոցում դանակահարել են։

    Araratnews.am-ը կապ հաստատեց Բաբայանի հետ՝ տեղեկանալու Ամիրջանյանի առողջական վիճակի մասին։

    «Ամիրջանյանի առողջական վիճակը լավ չէ, սակայն հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ չէ, տանն է։ Կարերը դնելուց հետո տուն են ուղարկել»,- ասաց Բաբայանը՝ նշելով, որ ավելին ասել չի կարող։

    Նա հույս հայտնեց, որ հանցանքը կատարող անձը պատիժը կկրի․ «Արդեն պարզվել է կասկածյալի ինքնությունը, և հույս ունեմ՝ միջոցներ կձեռնարկվեն, և նա կկրի իր պատիժը օրենքով սահմանված կարգով»։

    Դիտարկմանը՝ արդյոք այս միջադեպը որևէ կապ ունի Ամիրջանյանի գործունեության հետ, Բաբայանն արձագանքեց․ «Ես նման հայտարարություն այս պահին չեմ կարող անել, շատ կասկածելի հարցեր կան, գնահատականները կտրվեն այսօրվա ասուլիսի ժամանակ, բայց զերծ կմնամ որևէ բան ասելուց»։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top