Շաբաթ , 20 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Արդյոք հոսանքազրկումը ազդել է սառնարաններում պահվող պատվաստանյութերի վրա

    Արդյոք հոսանքազրկումը ազդել է սառնարաններում պահվող պատվաստանյութերի վրա

    Արդյոք հոսանքազրկումը ազդել է սառնարաններում պահվող պատվաստանյութերի վրա
    Հուլիս 11, 2019 12:13 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի և Երևան ՋԷԿ-ի անջատման պատճառով ամբողջ  հանրապետությունում եղել են հոսանքի տատանումներ և անջատումներ, որը  բազմաթիվ հարցեր է ծնել քաղաքացիների շրջանում: Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Աստղիկ Կարապետյանը դիմել էր ՀՀ առողջապահության նախարարությանը՝ հարցնելով` արդյոք երեկվա հոսանքազրկումը ազդել է սառնարաններում պահվող պատվաստանյութերի որակական հատկանիշների վրա:

    Կարապետյանը մասնավորապես նշել է, որ այսօր պետք է երեխային տանի պատվաստման և մտահոգություն ունի դրա հետ կապված. «Իմ և շատ այլ ծնողների մտահոգության վերաբերյալ ադեկվատ և օպերատիվ արձագանք է պետք»:

    Քաղաքացու մտահոգությանն արձագանքել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ վստահեցնելով, որ պատվաստանյութերը պահվում են հատուկ սառնարաններում, «որտեղ ջերմային ռեժիմը պահպանվում է առնվազն 24-72 ժամ»:

    «Ես հարցը քննարկեցի նաև մասնագետների հետ, որոնք վստահեցրեցին, որ ջերմային ռեժիմի խախտում չի եղել»,- փաստել է մամուլի խոսնակը։

    Մեկնաբանությանն արձագանքել է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, գրելով՝ չի ազդել:


    [wpbrzone id=9]
    scroll to top