Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Armenian International Ophthalmological Conference. ակնաբուժական գիտաժողով

    Armenian International Ophthalmological Conference. ակնաբուժական գիտաժողով

    Armenian International Ophthalmological Conference. ակնաբուժական գիտաժողով
    Մայիս 15, 2019 11:43 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Տեղեկացնում ենք, որ ս․թ մայիսի 18-19-ին, ժամը 9:00-ից Երևան քաղաքի “Իբիս” հյուրանոցում տեղի կունենա նախադեպը չունեցող , մեծամասշտաբ ակնաբուժական գիտաժողով՝ “Երիտասարդ Ակնաբույժների Հայկական Ասոցիացիայի” և “Համահայկական Ակնաբույժների Ասոցիացիայի” համատեղ երկրորդ տարեկան գիտաժողովը` Armenian International Ophthalmological Conference / AIOC II/:

    Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ առողջապահության ոլորտի զարգացման ռազմավարության նպատակների հետ համահունչ: Գիտաժողովին իրենց մասնակցությունը կունենան ՀՀ առողջապահության նախարարը, Բժշկական հմալասարանի ռեկտորը, ՀՀ ԱՆ ազգային ինստիտուտի տնօրենը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը: Տեղեկացնենք նաև, որ հրավիրված են մոտ 12 երկրներից հանրաճանաչ պրոֆեսորներ, ակնաբույժներ, ովքեր հանդես կգան դասախոսություններով: Միջոցառման կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում կենդանի վիրաբուժությունը <<live surgery>>, համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան օնլայն ռեժիմում հարցեր ուղղել վիրաբույժներին:

    Գիտաժողովը հանդիսանում է շարունակական մասնագիտական կրթության լիարժեք մաս, որի նպատակն է կազմակերպել ակնաբուժության արդիական թեմաների վերաբերյալ թրեյնինգներ:

    Գիտաժողովը կրեդիտավորված է ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից:

    Սիրով սպասում ենք Ձեզ լուսաբանելու Հայաստանի առողջապահության ոլորտի համար նման կարևոր միջոցառումը:

    Հարգանքով՝

    AYO Armenia հանրային կապերի պատասխանատու Անուշ Բադալյան

    +374 99 21 87 40
    60332976_2006749749633444_110828332538396672_n

     

     

     

     

     

     

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top