Ուրբաթ , 19 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Արսեն Թորոսյանը հանդիպել է առաջին ՄՌՏ սարքի հայ հեղինակի հետ

    Արսեն Թորոսյանը հանդիպել է առաջին ՄՌՏ սարքի հայ հեղինակի հետ

    Արսեն Թորոսյանը հանդիպել է առաջին ՄՌՏ սարքի հայ հեղինակի հետ
    Հունիս 17, 2019 13:20 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է հայազգի աշխարհահռչակ գիտնական և մագնիսական ռեզոնանսային ախտորոշման (ՄՌՏ) առաջին սարքի հեղինակ Ռեյմոնդ Դամադյանին:

    Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, ամերիկաբնակ հայազգի գիտնականը ներկայացրել է ուղղահայաց ՄՌՏ սարքավորման ներդրմամբ պայմանավորված մի շարք նոր հնարավորությունները բժշկության մեջ: Նա նշել է, որ նյարդադեգեներատիվ հիվանդությունները տեսանելի և ախտորոշելի են դարձել իր այդ գյուտի շնորհիվ:

    Պրոֆեսոր Դամադյանը օրինակներ է բերել, թե այդ սարքի շնորհիվ ինչպես են Պարկինսոնի հիվանդություն ունեցողներն ու ցրված սկլերոզով հիվանդները ստացել առավել ճշգրիտ ախտորոշում, որի շնորհիվ կազմակերպվել է ավելի արդյունավետ բուժում` կարճ ժամկետներում:

    «Նյարդադեգեներատիվ հիվանդությունների բուժումը հեղափոխականացնելու ուժն ուղղահայաց ՄՌՏ սարքի ձեռքում է գտնվում», – շեշտել է Ռայմոնդ Դամադյանը:

    Նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել հայազգի գիտնականին նման գյուտի և բժշկական նշանակալի ձեռքբերման համար, ինչպես նաև կարևորել է ուղղահայաց ՄՌՏ սարքի ներդրումը բժշկության մեջ և նշել, որ ուրախ կլինի, եթե այդ սարքը օգտագործվի նաև Հայաստանում:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top