Չորեքշաբթի , 22 Մայիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » editorial » Արտակարգ դեպք 16 թաղամասում․ վերելակը պոկվել է. վերելակում եղել է 4 անձ

    Արտակարգ դեպք 16 թաղամասում․ վերելակը պոկվել է. վերելակում եղել է 4 անձ

    Արտակարգ դեպք 16 թաղամասում․ վերելակը պոկվել է. վերելակում եղել է 4 անձ
    Մայիս 9, 2019 21:17 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ArmLur.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Աջափնյակի 16 թաղամասի 24 շենքի վերելակը պոկվել և ընկել է, վերելակում եղել է 4 անձ:

    Այս պահին դեպքի վայրում են ոստիկանները, Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

    4 անձ նստել են վերելակ եւ երկրորդ հարկ հասնելով՝ պարանը պոկվել է, եւ վերելակը ցած է ընկել: Օգնության ձայներ լսելով՝ շենքի բնակիչները զանգահարել են Արտակարգ իրավիճակների նախարարություն եւ շտապօգնություն: Հայտնի դարձավ, որ վերելակում գտնվող անձանցից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, եւ վերջիններս թեթեւ վնասվածքներ են ստացել:

    Ավելին դեպքից հետո 16-րդ թաղամասի հարակից շենքերի բնակիչները վախից վերելակից չեն օգտվել՝ նշելով, որ անվտանգության երաշխիքներ չկան, որ իրենց շենքի վերելակը բարվոք վիճակում է , ուստի հույս չունեն, որ, վերելակ նստելով, կարող են հասնել տուն:
     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top