Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Արտակարգ իրավիճակ՝ Էրեբունիում. վարչական շրջանի ղեկավարի արձագանքը

    Արտակարգ իրավիճակ՝ Էրեբունիում. վարչական շրջանի ղեկավարի արձագանքը

    Արտակարգ իրավիճակ՝ Էրեբունիում. վարչական շրջանի ղեկավարի արձագանքը
    Մայիս 23, 2019 13:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեւանում, այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել. ժամը 06։30-ին մի քանի քաղաքացի ահազանգել է,  Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է եւ լցվել մի քանի բակ ու տուն:

    արտակարգ իրավիճակ

    Araratnews.am-ը զանգահարեց Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանին՝ պարզաբանում լսելու: Ի պատասխան  նա ասաց, որ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է՝ պատճառը կոյուղագծի և անձրևատար համակարգի բացակայությունն է: «Վարչական շրջանը իր լիազորության շրջանակում, համագործակցելով արտակարգ իրավիճակների նախարարության հետ, փորձում է ներդնել հնարավոր բոլոր միջոցները խնդիրը լուծելու համար»,- ասաց Արման Աբրահամյանը:

    Արման Աբրահամյանի խոսքով՝  պարբերաբար հանդիպել է բնակիչներին , քննարկել ստեղծված իրավիճակը: «Խնդրի մասնակի լուծման համար հայտարավել է մրցույթ ,որտեղ շահող է ճանաչվել «Էլիտ Էսվե» ընկերությունը: Այն Մուշավան թաղամասում, այսուհետ կիրականացնի թաղամասով անցնող առվից տիղմի մաքրման աշխատանքներ,որի համար նախատեսցած է տրամադրել շուրջ 920000 հազար դրամ գումար մեկ տարվա համար: Աշխատանքները կիրականցվեն համապատասխան մեքենաներով»,- ասաց  Արման Աբրահամյանը:

    Սոնա Դավթյան

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top