Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.66   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 567.24   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.02   
  •  GBP   Առք` 631.00   Վաճառք` 649.00   ՀՀ ԿԲ` 640.22   
  •  RUB   Առք` 8.10   Վաճառք` 8.29   ՀՀ ԿԲ` 8.15   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.31   
[wpbrzone id=11]
Rain
Home » Լուրեր » Արտաքին հատվածի ռիսկերը մեղմանում են

Արտաքին հատվածի ռիսկերը մեղմանում են

Դեկտեմբեր 27, 2016 12:35 Լուրեր, Վերլուծական, Տնտեսական A+ / A-

Վերջին շրջանում Հայաստանի տնտեսության մեջ արտաքին հատվածից թելադրված ռիսկերի թուլացման միտում է նկատվում։ Դրանք  պահպանվելու դեպքում՝ ազդեցությունը տնտեսության վրա կարտահայտվի հատկապես հաջորդ տարվա ընթացքում։

24144381467871962-640x426

Չնայած պահպանվող անկայունությանը, այնուհանդերձ երկարաժամկետ հատվածում նկատելի է պղնձի գների բարձրացման միտումը։ Հոկտեմբերի վերջի համեմատ այն բավականաչափ թանկացել է։ Այժմ պղնձի մեկ տոննայի գինը  տատանվում է 5,5 հազար դոլարի սահմաններում։ Այն դեպքում, երբ տարեսկզբին 4,4 հազար դոլար էր։

Միջազգային շուկայում պղնձի թանկացումն անշուշտ դրական գործոն է Հայաստանի տնտեսության, ինչպես նաեւ պետական բյուջեի եկամուտների ապահովման համար։

Էժանացման հետեւանքով էապես նվազել են ոլորտի ընկերությունների կողմից պետության նկատմամբ կատարած հարկային պարտավորությունները։ Գների բարձրացումը հնարավորություն կտա որպեսզի ոլորտի որոշ ընկերություններ վերսկսեն իրենց գործունեությունը, որը դադարեցրել էին գնային ոչ նպաստավոր պայմանների պատճառով։

Հանքահումքային ապրանքների համաշխարհային գներից Հայաստանի տնտեսության կախվածությունը ոչ միայն ուղղակի է, այլեւ անուղղակի։ Որքան էլ Հայաստանը էներգետիկ ռեսուրսներ չունի, այնուհանդերձ նավթի գների տատանումները լուրջ ազդեցություն են թողնում տնտեսության վրա։ Մի բան, ինչը  արտահայտվում է թե՛ գործընկեր երկրների շուկաներում հայկական ապրանքների իրացման, եւ թե՛ արտաքին հատվածից ստացվող ֆինանսական հոսքերի տեսքով։  Խոսքը բնականաբար առաջին հերթին Ռուսաստանի մասին է։

Վերջին ամիսներին նավթի գները աճի միտում ունեն։ Հոկտեմբերից նավթի մեկ բարելի արժեքը գտնվում է 50 դոլարից բարձր։ Վերջին օրերին այն 54-55 դոլարի սահմաններում է։ Մինչդեռ տարեսկզբին  նավթի բարելը գնանշվում էր 32-40 դոլար։ Նավթի գների բարձրացման համար որոշակի սպասումներ են առաջացել արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ դեկտեմբերի սկզբին ձեռք բերված համաձայնությունը՝ ՕՊԷԿ-ի անդամ եւ ոչ անդամ երկրների միջեւ։

Նավթի գների բարձրացումն ավելացրել է Ռուսաստանի տնտեսության աճի հավանականությունը։ Այդ գործոնից Հայաստանի տնտեսության կախվածությունն արտահայտվում է առաջին հերթին տրանսֆերտային հոսքերի տեսքով։ Ֆիզիկական անձնանց փոխանցումների ավելացման համար նպաստավոր միջավայր է ստեղծել նաեւ ռուսական ռուբլու կայունացումը։ Տարվա ընթացքում այն հասցրել է նաեւ բավականաչափ արժեւորվել։ Տարեսկզբին դոլարի գինը ռուսական շուկայում հասավ 77 ռուբլու։ Արդեն կեսերին այն տատանվում էր 65, այժմ՝ 60-61 ռուբլու սահմաններում։

Փորձագետների գնահատումներով, այդ միտումը կշարունակվի նաեւ հաջորդ տարվա ընթացքում։

Ռուբլու կայունացումը դրական գործոն է ինչպես այս շուկայից ստացվող տրանսֆերտային հոսքերի, այնպես էլ հայկական ապրանքների արտահանման համար։ Արդեն այս տարի դա նկատելի է. Տարեսկզբի 10 ամիսներին 53 տոկոսով ավել ապրանք է մատակարարվել ռուսական շուկա։

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

[wpbrzone id=9]
scroll to top