Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    12°
    Home » editorial » Արթուր Վանեցյանն իր տեղում է և աշխատում է շատ նորմալ. Ֆ. Ցոլակյան

    Արթուր Վանեցյանն իր տեղում է և աշխատում է շատ նորմալ. Ֆ. Ցոլակյան

    Արթուր Վանեցյանն իր տեղում է և աշխատում է շատ նորմալ. Ֆ. Ցոլակյան
    Սեպտեմբեր 12, 2018 15:34 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը արտառոց չի համարում ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու փաստը։

    «Քանի որ ես գիտեմ՝ ինչպես են լսել այլ երկրներում, ինչպես են ձայնագրել, ես դրա մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Տեխնիկայի զարգացման պայմաններում հնարավոր է, որ ցանկացած տեղ նման բան լինի»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին պետ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՔԾ պետին գաղտնալսելու փաստը։

    Գաղտնալսելու փաստն ինքնին, ըստ Ցոլակյանի, տհաճ է, անընդունելի։
    Մեր հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր գաղտնալսել ԱԱԾ պետին, Ցոլակյանը պատասխանեց. «Կարևոր չէ՝ ով է։ Չեմ կարող նաև ասել՝ դրսից են գաղտնալսել, թե ներսից։ Դա ավելի շուտ տեխնիկական հարց է»։
    Շարունակությունը՝ սկզբնաղբյուր  կայքում

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top