Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերի ցանկում ընդգրկվել է նաև Հանրապետության հրապարակը

    Աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերի ցանկում ընդգրկվել է նաև Հանրապետության հրապարակը

    Աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերի ցանկում ընդգրկվել է նաև Հանրապետության հրապարակը
    Հուլիս 18, 2019 13:32 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Облако Mail.ru»-ն կազմել է աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերի վարկանշային աղյուսակը: Համակարգչային տեսողական տեխնոլոգիայի շնորհիվ մասնագետները գնահատել են ճանապարհորդների լուսանկարները և այսկերպ կազմել այդ ցուցակը:

    Աղյուսակում հայտնվել են նաև Հայաստանի տեսարժան վայրերը: Երևանում, ըստ հետազոտության արդյունքների, մեծ հեղինակություն են վայելում Հանրապետության հրապարակը և «Երգող շատրվանները», նաև Հայաստանի պատմության թանգարանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

    Իսկ Ռուսաստանում ավելի հաճախ լուսանկարում են Կարմիր հրապարակը, Սանկտ Պետերբուրգի Պետերգոֆի այգիները և այլն:

    Աշխարհում ամենաշատը լուսանկարվում է Էյֆելյան աշտարակը: Վերջինիս հաջորդում են Հռոմի Կոլիզեումը, Բարսելոնի Սուրբ ընտանիքի տաճարը, Փարիզի Աստվածամոր տաճարը և այլն:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top