Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Աշխարհի ամենաշատ այցելություն ունեցող երկրները 2019 թվականին

    Աշխարհի ամենաշատ այցելություն ունեցող երկրները 2019 թվականին

    Աշխարհի ամենաշատ այցելություն ունեցող երկրները 2019 թվականին
    Հուլիս 22, 2019 11:01 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Պլանավորում եք ամառային արձակուրդ, բայց դեռ չեք որոշել՝ ո՞ր ուղղությամբ: Եկեք միասին պարզենք՝ որն է  ամենայցելվող երկիրն աշխարհում 2019 թվականին:

     

    Ճանապարհորդություններ 

     

    Ճանապարհորդություններ 

     

    Ամառային արձակուրդը պլանավորելիս շատերը հաճախ ընտրում են ամենահայտնի և ճանաչված երկրները: Սակայն կան նաև զբոսաշրջիկներ, ովքեր հետաքրքրված են ավելի էկզոտիկ ուղղություններով, որոնք թույլ են տալիս անդրադառնալ անծանոթ մշակույթներին և զարգացնել մտահորիզոնը: Այսպես թե այնպես, ըստ վիճակագրական տվյալների մի շարք երկրներ աշխարհում շարունակում են մնալ ամենաբարձր պահանջարկ ունեցողը. նրանց այցելելու ցանկություն ունեցող մարդկանց քանակը երբեք չի նվազում, այլ ընդհակառակը` աճում է: Եկեք միասին պարզենք, թե որո՞նք են այդ երկրները, որ ներառված են աշխարհի ամենասիրված 7 զբոսաշրջային ուղղությունների ցանկում:

     

    Ճանապարհորդություններ 

     

    Ճանապարհորդություններ 

     

    1-ին տեղ՝ Ֆրանսիա

    Երազանքների, սիրո և ռոմանտիկայի երկիրը տարեկան ընդունում է ավելի քան 93 միլիոն զբոսաշրջիկի: Մարդկանց գրավում է հատկապես Ֆրանսիայի յուրահատուկ մթնոլորտը: Զբոսաշրջիկների մեծ մասը այցելում է Փարիզ, որպեսզի հիանա Էյֆելյան աշտարակով, շրջի Մոնմարտրի գեղեցիկ փողոցներով, այցելի Լուվր, գնումներ կատարի Շանզ Էլիզեում և դիմավորի մայրամուտը Սենի ափին:

     

    էֆելյան աշտարակ 

     

    Լուվր 

     

    2-րդ տեղ` Իսպանիա

    Իսպանիան տարեկան ընդունում է 82,8 մլն զբոսաշրջիկի: Մարդիկ գնում են այս երկիր Միջերկրածովյան հանգստավայրերում հանգստանալու համար, այցելում են Մադրիդ և Բարսելոնա քաղաքներ, մասնակցում են դիմակահանդեսներին  և ականատեսն են դառնում հայտնի իսպանական  ցլամարտին: Իսպանիան նաև հիասքանչ ուղղություն է բնության սիրահարների համար, քանի որ այստեղ են գտնվում շուրջ 15 ազգային պարկեր:

     

    Բարսելոնա, Իսպանիա 

     

    Մադրիդ, Իսպանիա 

     

    3-րդ տեղ` ԱՄՆ

    Տարեկան մոտ 82,2 միլիոն զբոսաշրջիկ է այցելում Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ն հետաքրքիր ու բազմակողմանի երկիր է, որը կարող է գրավել նույնիսկ փորձառու զբոսաշրջիկներին: Զբոսաշրջիկներն այցելում են ինչպես խոշոր քաղաքներ (Նյու Յորք, Լոս Անջելես, Լաս Վեգաս), այնպես էլ երկրի բնական տեսարժան վայրեր (Grand Canyon, Yellowstone Park):

     

     

    Գրանդ Կանիոն, ԱՄՆ 

     

     

    Լոս Անջելես, ԱՄՆ 

     

    4-րդ տեղ` Չինաստան

    Չինաստանը տարեկան  ընդունում է շուրջ 62, 9 միլիոն զբոսաշրջիկի: Զբոսաշրջության մակարդակը և այս հետաքրքիր ասիական երկիր այցելել ցանկացող մարդկանց թիվը կայուն աճում է: Զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն Չինաստանի Մեծ պատը, Շաոլինի տաճարը և այլ հայտնի վայրեր, այլև չինական յուրօրինակ սովորույթներն ու յուրահատուկ ազգային խոհանոցը:

     

     

    Շանհայ, Չինաստան 

     

     

    Մեծ պատ, Չինաստան 

     

    5-րդ տեղ` Իտալիա

    Իտալիան բազմաթիվ զբոսաշրջիկների երազանքն է: Տարեկան 62.1 միլիոն զբոսաշրջիկ է այցելում եվրոպական հայտնի երկիր: Նրանք, ովքեր ցանկանում են ունենալ լավ հանգիստ, կարող են շրջագայել Միջերկրական ծովի ափին, իսկ պատմական ուսումնասիրությունների սիրահարները հնարավորություն ունեն այցելելու հրաշալի թանգարաններ և տեսնելու Մեծ հռոմեական կայսրության ժամանակաշրջանի կամ Վերածննդի բազմաթիվ հուշարձաններ:

     

     

    Իտալիա 

     

     

    Սան Բիաջիո, Իտալիա 

     

    6-րդ տեղ` Թուրքիա

    Աշխարհի ամենաայցելվող երկրների ցանկում Թուրքիան զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ տարեկան շուրջ 45.8 միլիոն զբոսաշրջիկով: Մարդիկ այստեղ են գալիս ծովափնյա հանգստի համար՝ Էգեյան և Միջերկրական ծովերի ափերին: Թուրքիան նաև գրավում է զբոսաշրջիկներին իր պատմական և ճարտարապետական հուշարձանների առատությամբ:

     

    Էգեյան ծով, Թուրքիա 

     

    Միջերկրական ծով, Թուրքիա 

     

    7-րդ տեղ` Մեքսիկա

    Տարեկան 41.4 միլիոն մարդ է այցելում կոլորիտային Մեքսիկա: Զբոսաշրջությունը առավել զարգացած է Յուկատան թերակղզու տարածքում: Այստեղ դուք կարող եք ունենալ անմոռանալի ծովափնյա հանգիստ գրավիչ լողափերում, այցելել արևադարձային անտառներ և տեսնել մայաների քաղաքակրթությունից մնացած եզակի շենքերն ու հուշարձանները:

     

    Կուկուլկանի տաճար, Մեքսիկա 

     

    Մեքսիկա


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top