Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ավինյանը բարերար Ասո Թավիթյանին փոխանցել է ՀԱՊՀ պատվավոր դոկտորի վկայականը

    Ավինյանը բարերար Ասո Թավիթյանին փոխանցել է ՀԱՊՀ պատվավոր դոկտորի վկայականը

    Ավինյանը բարերար Ասո Թավիթյանին փոխանցել է ՀԱՊՀ պատվավոր դոկտորի վկայականը
    Հուլիս 18, 2019 13:29 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Հուլիսի 16-ին աշխատանքային հանդիպում ունեցա հայազգի մեծանուն բարերար Ասո Թավիթյանի հետ: Ներկա էին նաև «Carnegie» կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, «Metlife» ապահովագրական ընկերության նախկին նախագահ Սթիվեն Կանդարյանը և «Insight Venture Partners» ընկերության գործադիր տնօրեն Փիթեր Սոբիլոֆը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

     «Զրուցակիցներիս խնդրանքով մանրամասն անդրադարձա ՀՀ տնտեսական բարեփոխման օրակարգին, զարգացման տեսլականին, կառավարության առաջնահերթություններին և առկա մարտահրավերներին:

    Հաշվի առնելով Թավիթյան հիմնադրամի և անձամբ Ասո Թավիթյանի զգալի ավանդը Հայաստանի համար ապագայի առաջնորդներ կրթելու գործում, ինչպես նաև ՏՏ բնագավառում վերջինիս գրանցած հաջողությունները՝ պարոն Թավիթյանին փոխանցեցի ՀԱՊՀ գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհված ՀԱՊՀ պատվավոր դոկտորի վկայականը»,- գրել է Ավինյանը։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top