Երկուշաբթի , 26 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » ԱԽ քարտուղարը հայ-ռուսական հարաբերությունների մասին

    ԱԽ քարտուղարը հայ-ռուսական հարաբերությունների մասին

    ԱԽ քարտուղարը հայ-ռուսական հարաբերությունների մասին
    Մայիս 23, 2019 13:14 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցում խոսեց հայ-ռուսական հարաբերությունների մասին: «Որեւէ խնդիր չեմ տեսնում: Իմ մակարդակով աշխատում ենք: Հունիսի 18-ին կլինի հանդիպում»,- ասաց ԱԽ քարտուղարը:

    Արմեն Գրիգորյանն ասաց, որ ավելի շատ մամուլն  է շահարկում հայ-ռուսական հարաբերությունների վատ վիճակն ու իր հակառուս լինելը: «Եթե կբերեք պաստառը, ցույց կտաք եւ կասեք՝ ես  հակապուտինյան ակցիաներ եմ արել, կշարունակենք խոսակցությունը»,- ասաց ԱԽ քարտուղարը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top