Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Այսօր մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները

    Այսօր մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները

    Այսօր մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները
    Մայիս 23, 2019 11:25 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Այսօր եվրոպական մի շարք երկրներում մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք կտևեն մինչև մայիսի 26-ը:

    Shantnews-ի փոխանցմամբ հաղորդել է  Interfax-ը ՝ ընտրատեղամասերն այսօր կբացվեն Մեծ Բրիտանիայում և Նիդերլանդներում: Մայիսի 24-ին կքվեարկեն Իռլանդիայի և Չեխիայի քաղաքացիները, մայիսի 25-ին՝ Լատվիայի, Մալթայի և Սլովակիայի: Իսկ Եվրամիության մյուս երկրներում ընտրությունները կանցկացվեն կիրակի օրը:

    Ընտրություններին կմասնակցի 28 երկիր, որտեղ ընդհանուր հաշվով կա շուրջ 426 մլն ընտրող: Պատգամավորական մանդատ կստանա 751 թեկնածու: Եվրախորհրդարան անցնելու համար հարկավոր է հաղթահարել 2%-5%-ի շեմը՝ կախված երկրից:
    Եվրախորհրդարանում տեղերի բաշխումը կատարվում է ըստ երկրների՝ հաշվի առնելով բնակչության թիվը:

    Չնայած Մեծ Բրիտանիան որոշել է դուրս գալ Եվրամիության կազմից՝ այն նույնպես մասնակցում է ընտրություններին: Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Brexit-ի հաջորդ օրը խորհրդարանում նախատեսված տեղերը կկրճատվեն, և բրիտանացի պատգամավորները վայր կդնեն մանդատները:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top