Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ազգային մարզադաշտը կլինի Երևանում. ներդրողն արդեն կա

    Ազգային մարզադաշտը կլինի Երևանում. ներդրողն արդեն կա

    Ազգային մարզադաշտը կլինի Երևանում. ներդրողն արդեն կա
    Հուլիս 18, 2019 12:54 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երևանում կառուցվելիք ազգային մարզադաշտը կլինի միջազգային ստանդարտներին համապատասխան և կտեղավորի մոտ 35-40 հազար հանդիսական:

     «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ միացմամբ հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը: 
    «Դեռևս ապրիլ ամսվա վերջին մեկնել էի ԱՄՆ, որպեսզի տեղում բանակցություններ վարեմ հնարավոր ներդրողի հետ: Ամերիկյան ներդրողն արդեն իսկ պաշտոնական առաջարկ է կազմել և ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Ներդրողը պատրաստ է մինչև 300 միլիոն դոլար ներդրում կատարել Հայաստանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ կառուցելու համար: Մարզադաշտը կունենա մոտավորապես 35-40 հազար նստատեղ, կբավարարի միջազգային ամենաբարձր ստանդարտներին»,- ասել է Լոռեցյանը:

    Վերջինս շեշտել է, որ մարզադաշտը կառուցվելու է Երևան համայնքի տարածքում, քանի որ ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ ունենալ Երևանից դուրս՝  նշանակում է հնարավորություն չունենալ ընդունել միջազգային ամենաբարձր մակարդակի հանդիպումներ, ինչպիսին են եվրոպական եզրափակիչները կամ Եվրոպայի առաջնության խաղերը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top