Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Cloudy
    Home » Լուրեր » Բաղանիսի գնդակոծմանը հետևած արձագանքից իրավիճակը կայունացել է

    Բաղանիսի գնդակոծմանը հետևած արձագանքից իրավիճակը կայունացել է

    Բաղանիսի գնդակոծմանը հետևած արձագանքից իրավիճակը կայունացել է
    Սեպտեմբեր 12, 2018 14:18 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեկ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի գնդակոծման առումով այս պահին անհանգստանալու խնդիր չկա: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. «Իրավիճակը կայուն է: Հրադադարի այդպիսի խախտումներ պարբերաբար են լինում, որոնց մեր զինված ուժերն արձագանքում են, և իրավիճակը կայունանում է: Անհանգստանալու խնդիր այս պահին չկա»:

    Հիշեցնենք, որ Տավուշի ուղղությամբ կրակոցներ եղել են երեկ երեկոյան: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը այսօր Araratnews.am-ին տեղեկացրել էր, որ իրենց գյուղի ուղղությամբ 5-7 րոպե տևողությամբ կրակոցներ են հնչել, բայց էական վնասներ չեն ունեցել:

     


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top