Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Բարսելոնան Նեյմարին ձեռք բերելու նոր պլան է մշակել

    Բարսելոնան Նեյմարին ձեռք բերելու նոր պլան է մշակել

    Բարսելոնան Նեյմարին ձեռք բերելու նոր պլան է մշակել
    Հուլիս 18, 2019 17:20 Լուրեր, Սպորտ A+ / A-

    «Բարսելոնան» ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու նոր պլան է մշակել: Այս մասին հայտնում է sport.es-ը:

    Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» ցանկանում է մեկ տարով վարձակալել Նեյմարին՝ 2020-ի ամռանը տրանսֆերը գնելու պարտադիր պայմանով: Կատալոնական ակումբը ներկա պահին չունի միջոցներ 27-ամյա բրազիլացու համար մեծ գումարներ վճարելու:

    Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բարսելոնան» 120 միլիոն եվրոյով ձեռք բերեց Անտուան Գրիզմանին:

    Ավելի վաղ Նեյմարի և ՊՍԺ-ի միջև խնդիրներ էին առաջացել: Բրազիլացին չէր ժամանել ակումբի ճամբար, ինչը պատճառաբանել էր՝ Բրազիլիայում բարեգործական միջոցառման մասնակցելով:

    Նեյմարը «Պարի Սեն Ժերմեն» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյի դիմաց:

    Armsport.am


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top