Ուրբաթ , 19 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Իրավական » Բերման է ենթարկվել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին

    Բերման է ենթարկվել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին

    Բերման է ենթարկվել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին
    Հունիս 15, 2019 17:38 Իրավական, Լուրեր A+ / A-

    Հունիսի 14-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ ժամը 11.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ Արշակ Մ․-ն գյուղի Տիգրանաձորի խճուղում «ՎԱԶ 21099» ավտոմեքենան վարելու ընթացքում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, բացահայտ անհարգելից վերաբերմունք է դրսևորել հասրակության նկատմամբ, խախտել է հասարակական կարգն ու իր մոտ եղած ինքնաշեն սարքով ավտոմեքենայի պատուհանից կրակոցի ձայն արձակել:
    Նույն օրը, ժամը 17.20-ին, Արշակ Մ․-ն մեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։ Նա ոստիկաններին է ներկայացրել ինքնաշեն սարքը, որը վերցվել ու փաթեթավորվել է փորձաքննության ուղարկելու համար:
    Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
    Հանգամանքները պարզվում են:
    Քննությունը շարունակվում է։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top