Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Բռնության մեջ զոհ են բոլորը

    Բռնության մեջ զոհ են բոլորը

    Բռնության մեջ զոհ են բոլորը
    Հուլիս 18, 2019 15:49 Լուրեր, Հասարակություն, Վերլուծական A+ / A-

    Բռնության մեջ զոհ են բոլորը: Ով բռնության է ենթարկում դիմացինին, զոհ է, որովհետև ինքն անգրագետ է, մեծացել է խեղված շրջապատում, անդաստիարակ է կամ հոգեկան հիվանդ: Բռնության ենթարկվողն էլ զոհ է, դե, որովհետև հոգեկանի, անգրագետի կամ էլ անդաստիարակի կողքին է ապրում ու գոյատևում:

    Կոնվենցիաները, ԵԽԽՎ-ն կամ էլ տարատեսակ կոմիտեներն այստեղ միայն ու միայն արձանագրող են ու թվեր ներկայացնող: Շատ քիչ դեպքեր կան, որ տարվում է աշխատանք, որպեսզի կանխարգելվի բռնությունը:

    Ու քանի որ բռնության հիմքն անգրագիտությունն է, ուստի բռնությունը կանխարգելելու համար պետք է սկսել կրթությունից: Մանկապարտեզ, ընտանիք, դպրոց, բուհ, մեդիա և այլն:

    Ուզում եք կանխել բռնությունը, ուրեմն սովորեցրեք, ուսուցանեք, սկսեք ձեր շրջապատից: Բռնարարին ամոթանք տվեք, սովորեցրեք՝ սիրելով, որովհետև ատելով չես սովորեցնի: Ատելությունն էլ բռնության տեսակ է:

    3 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչությունը, երեկ երեկոյան տեղի ունեցած բռնությունը, ընտանեկան տարատեսակ բռնությունները հետևանք են… Սա բուժելու համար համար բոլորս անելիք ունենք: Երեկվա դեպքերում էլ որքան ոստիկաններն են եղել բռնության զոհ, նույնքան էլ անտառհատները, որովհետև նրանց փիս են սովորեցրել… Խորքային խնդիրներ են, ու մասնագետները շատ մեծ անելիք ունեն…

    Հ.Գ. Երեկ տեղի ունեցածով հրճվողներն էլ են բռնության զոհեր:

    Հարություն Մկրտչյան


    [wpbrzone id=9]
    scroll to top