Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ցանկանում ենք ԵԼ-ում հաղթել Մխիթարյանի համար (տեսանյութ)

    Ցանկանում ենք ԵԼ-ում հաղթել Մխիթարյանի համար (տեսանյութ)

    Մայիս 22, 2019 11:56 Լուրեր, Սպորտ, Տեսանյութ A+ / A-

    Armsport.am-ը գրում է.

    «Արսենալի» նիգերիացի կիսապաշտպան Ալեքսանդր Իվոբին մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Հայաստանի Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան թիմի հետ չի մեկնի Բաքու ու բաց կթողնի Եվրոպա լիգայի` «Չելսիի» հետ եզրափակիչը:

    «Շատ ցավալի է, որ Մխիթարյանը չի մասնակցի եզրափակչին: Մենք մտադիր ենք կռվել մինչև վերջ ու հույս ունեմ` կկարողանանք նվաճել ԵԼ-ի Գավաթը ոչ միայն մեր, այլև` նրա համար»,- Իվոբիի խոսքերն է փոխանցում Teh Guardian-ը:

    Հիշեցնենք` «Արսենալն» ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր, որ Մխիթարյանը չի մասնակցի ԵԼ-ի եզրափակչին:

    «Մենք հիասթափված ենք, որ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնելու Բաքու: Ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, որպեսզի Միկին լինի թիմի հետ: Զրուցելով նրա ընտանիքի հետ՝ եկանք այն եզրակացության, որ նա չպետք է թիմի հետ մեկնի Բաքու»,- ասվում էր «Արսենալի» տարածած հաղորդագրության մեջ:

    ԵԼ-ի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 23:00-ին:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top