Կիրակի , 22 Հունվար 2017

  •  USD   Առք` 484.50   Վաճառք` 488.50   ՀՀ ԿԲ` 486.21   
  •  EUR   Առք` 510.00   Վաճառք` 526.00   ՀՀ ԿԲ` 517.62   
  •  CHF   Առք` 458.00   Վաճառք` 489.00   ՀՀ ԿԲ` 482.64   
  •  GBP   Առք` 586.00   Վաճառք` 603.00   ՀՀ ԿԲ` 597.50   
  •  RUB   Առք` 7.98   Վաճառք` 8.30   ՀՀ ԿԲ` 8.15   
  •  GEL   Առք` 170.00   Վաճառք` 200.00   ՀՀ ԿԲ` 181.93   
[wpbrzone id=11]
Clear
-7°
Home » Լուրեր » Ցավ, որը երբեք չի ամոքվի. Գյումրին 88-ի երկրաշարժից հետո (տեսանյութ)

Ցավ, որը երբեք չի ամոքվի. Գյումրին 88-ի երկրաշարժից հետո (տեսանյութ)

Դեկտեմբեր 7, 2016 10:32 Լուրեր, Հասարակություն, Վերլուծական, Տեսանյութ A+ / A-

1988 թվականի դեկտեմբերի 7:  28 տարի առաջ այս օրը` տեղական ժամանակով ժամը 11:41-ին, Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի  ունեցավ  ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ, որի  հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների  ենթարկվեցին հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ  դարձավ:

Երկրաշարժն ընդգրկեց  ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 և ավելի բալ, ընդգրկել է 3 հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթեւան է մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20 հազար մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12.500-ը, զոհերի թիվը կազմել է 25 հազար:

28 տարի անց էլ  Հայաստանի  երկրորդ քաղաքում դեռ կան շինություններ, որոնք  աղետի լուռ, բայց միեւնույն ժամանակ խոսուն վկաներն են: Կառույցներ, որոնք շուրջ 3 տասնամյակ հիշեցնում եւ  շարունակելու են հիշեցնել այն ցավը, որն ապրեց գյումրեցին:

88-ի երկրաշարժն իր հետքերը թողել է բոլորի սրտերում: Անգամ եթե երկրաշարժի մասին վկայող շինությունները չլինեն, մարդկային անդառնալի կորստյան ցավն ու հիշողությունը երբեք չեն ջնջվի: Մայրական ձեռքեր, որոնք գրկելու էին իրենց զավակներին, տարիների ընթացքում սմքել են, զավակների հայացքներ, որոնք հառնում են երկինք:

Ներկայացնում ենք Araratnews.am-ի տեսանյութը Գյումրի քաղաքից:

Փայլակ Ֆահրադյան

[wpbrzone id=9]
scroll to top