Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Առանց ավելորդությունների. երջանկություն նորապսակներին

    Առանց ավելորդությունների. երջանկություն նորապսակներին

    Առանց ավելորդությունների. երջանկություն նորապսակներին
    Հուլիս 20, 2019 16:52 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Վերջին օրերին համացանցում քննարկվում է գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանեկան արարողությունը:

    Հակառակ տարբեր մեկնաբանությունների,  պետք է հայտնենք, որ հարսանեկան արարողությունը չի լինելու դարի իրադարձություն կամ աչքի չի ընկնելու ավելորդ ճոխություններով:

    Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանը երկար ժամանակ է` սիրում են միմյանց, նախորդ տարի նշանադրվել են, և ինչպես բոլոր մարդկանց դեպքում, այս դեպքում նույնպես, հայկական բոլոր ավանդույթներով լինելու է հարսանեկան արարողություն՝ մտերիմների, բարեկամների և հարազատների մասնակցությամբ, և այստեղ էլ չի լինելու ոչ մի ավելորդություն: Երիտասարդներին մաղթում ենք երջանկություն:

    Ի վերջո, հարսանեկան արարողություններ լինում են բոլոր ընտանիքներում, և բոլորի զույգերին մաղթում ենք երջանկություն:


    [wpbrzone id=9]
    scroll to top