Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Բլոգ » Չեմ բողոքարկելու. Սանասարյան

    Չեմ բողոքարկելու. Սանասարյան

    Չեմ բողոքարկելու. Սանասարյան
    Մայիս 22, 2019 21:05 Բլոգ, Իրավական, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ՊՎԾ ղեկավարի պաշտոնում ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է.

    «Հաշվի առնելով օրերս վարչապետ Փաշինյանի կողմից բարձրացված դատական իշխանության նկատմամբ անվստահության հարցը, ինչպես նաև իմ համընկնող քաղաքական դիրքորոշումը՝ որոշել ենք.

    դատախազության կողմից կայացրած իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության մերժման որոշումը չբողոքարկել ՀՀ դատական ատյաններում։

    Վստահ եմ, որ մինչև արդարադատության ոլորտում առաջացած ճգնաժամը չստանա իր տրամաբանական հանգուցալուծումը, այն է՝ վարչապետի կողմից նշված միջոցառումները չիրականացվեն հավուր պատշաճի, և մենք չունենանք լեգիտիմ, հասարակության վստահությունը վայելող և արդար դատարան, այն չի կարող հանդիսանալ անձի խախտված իրավունքները վերականգնող մարմին»։

    Հիշեցնենք, որ  ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top