Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » Լուրեր » Չեմ ցանկանա նմանատիպ հնչեղություն ունեցող հարցի շուրջ ենթադրություններ անել

    Չեմ ցանկանա նմանատիպ հնչեղություն ունեցող հարցի շուրջ ենթադրություններ անել

    Չեմ ցանկանա նմանատիպ հնչեղություն ունեցող հարցի շուրջ ենթադրություններ անել
    Սեպտեմբեր 12, 2018 12:00 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Օլիգարխ սահմանումը ճիշտն ասած լավ չեմ ընկալում, բայց եթե որևէ մեկը օրենքի սահմաններից դուրս ինչ-որ գործողություն կատարում է, բնականաբար դրա համար պետք է պատասխանատվություն կրի»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին։

    Բաղդասարյանը նշեց, որ այնուամենայնիվ, չէր ցանկանա, որ իր երկրի վարչապետը նման տոնով և նման ոճով խոսեր իր ժողովրդի հետ։

    Ինչ վերաբերում է ուժային կառույցների ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսմանը՝ նա նշեց, որ չի կարող ենթադրություններ անել, թե դա ում էր ձեռնտու։

    «Համենայն դեպս մեզ համար դա ձեռնտու տարբերակ չէ։ Կասեմ, որ պետք չէ հանիրավի անուններ շոշափել՝ առանց հիմքեր ունենալու, հետաքննությունը ցույց կտա և պատասխանները կտա։ Չեմ ցանկանա նմանատիպ հնչեղություն ունեցող հարցի շուրջ ենթադրություններ անել։ Մենք պետք է օգնենք վարչապետին, որպեսզի այս իրավիճակն ավելի հանգիստ, ավելի հանդարտ իր բնական հունով գնա, արհեստական լարումներ պետք չէ ձևավորել»,- նշեց Հանրապետական խմբակցության ղեկավարը։

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top